29/08/2014 10:08
Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքին երգել է իտալացի Ալ Բանո Կարիզին
Երեկ Ավանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի շենքում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու և ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու հարսանիքը:
«Ժամանակի» տեղեկացմամբ՝ հարսանիքին հրավիրված էին հազարավոր հյուրեր, տեղական երգիչ-երգչուհիներից բացի, հրավիրել է նաև իտալացի երգիչ Ալ Բանո Կարիզին: Թերթի տեղեկություններով՝ «դարի հարսանիքի» պատճառով երեկ անգամ հետաձգվեց սովորաբար հինգշաբթի հրավիրվող ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: