29/08/2014 15:46
Պետրա Կվիտովա. «Խաղից առաջ շատ էի նյարդայնանում»
Չեխ Պետրա Կվիտովան, ով «US Open»-ի երկրորդ շրջանում հաղթել է համերկրացի Պետրա Ցետկովսկուն 6:4, 6:2 հաշիվներով, խոսել է իր հաղթանակի մասին:
«Արագ հաղթանակը միշտ էլ հաճելի է: Չեխերի հետ խաղալը դժվար է: Հանդիպումից առաջ շատ էի նյարդայնանում: Չկար այն հանգստությունը, որն զգում էի առաջին շրջանում: Դեռ մրցաշարի սկիզբն է, իսկ այն միշտ է բարդ: Ուրախ եմ, որ անցել եմ հաջորդ փուլ: Այսօր պայքար կար, և դա լավ է»,- ասել է Կվիտովան:
Երրորդ շրջանում Կվիտովան խաղալու է Ալեքսանդրա Կրունիչի հետ:
«Ըստ իս` նրա հետ արդեն հանդիպել եմ, բայց դա շատ վաղուց էր: Գիտեմ, որ հիանալի է շարժվում: Իսկ ես պետք է ձգտեմ ցուցադրել իմ խաղը: Չեմ կարող փոխել այն, այնպես որ… Դա հաղթանակի բանալին կլինի: Դիտել եմ Կիզի հետ Կրունիչի խաղի վերջնամասը. նա շատ համառ էր»,- Կվիտովայի խոսքերը մեջբերել է մրցաշարի պաշտոնական կայքը: