29/08/2014 10:52
Մեդվեդևի այցը Հայաստան, հնարավոր է, չկայանա. «Հրապարակ»
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում նախատեսված այցը դեռ հաստատ չէ, և չի բացառվում, որ չկայանա։
«Թեպետ Հովիկ Աբրահամյանը դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ մասին, սակայն այն պահից, երբ հաստատվեց հոկտեմբերի 10-ին Մինսկոււմ նախագահների հանդիպման օրակարգը, ռուսական կողմը վարչապետական այցն աննպատակահարմար է համարում»,-գրել է թերթը: