29/08/2014 17:12
Պովետկին. «Պուլևը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Կլիչկոյի համար»
Ռուս գերծանրքաշային Ալեքսանդր Պովետկինը կարծիք է հայտնել Կուբրատ Պուլևի հետ մենամարտից առաջ Վլադիմիր Կլիչկոյի ստացած վնասվածքի մասին:
«Երբ իմացա, որ Կլիչկոն հետաձգում է Պուլևի հետ մարտը, ժպտացի: Դա անսպասելի չէր: Ինչո՞ւ Կլիչկոն չհետաձգեց Ալեքս Լեապաիի հետ մենամարտը: Ավստրալացին պատահաբար էր մարտի իրավունք ստացել և Վլադիմիրի կողմից ջախջախվեց 5-րդ ռաունդում: Իսկ Պուլևի կամ ինձ հետ մարտերը հեշտ չեն:
Այո, Վլադիմիրը հաղթեց ինձ: Բայց միայն այն պատճառով, որ ես սխալ մարտավարություն էի ընտրել: Պուլևը դժվար թե կրկնի իմ սխալը: Բուլղարացին խելոք բռնցքամարտիկ է: Նա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Վլադիմիրի համար:
Հույս ունեմ, որ այդ մենամարտը կկայանա: Դրանից բռնցքամարտը կշահի: Բոլորն են ուզում տեսնել Կլիչկոյի ու Պուլևի մարտը»,- ասել է Պովետկինը:
Հիշեցնենք, որ Կլիչկո-Պուլև մարտը պետք է կայանար սեպտեմբերի 6-ին, սակայն հետաձգվեց ուկրաինացու վնասվածքի պատճառով: