29/08/2014 13:00
Վանաձորի շուկայում կեղծ կոնյակներ են վաճառել
Օրերս մի քաղաքացուց ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձորի կոլտնտեսական շուկայի վաճառողուհուց` 1962 թ. ծնված Թերեզա Ս.-ից, գնել է 4 շիշ կոնյակ, ինչի համար վճարել է 20.000 դրամ, իսկ օգոստոսի 27-ին պարզել է, որ կոնյակները կեղծ են:
Քաղաքացու կողմից ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: