29/08/2014 11:14
ԱՄՆ-ում քննարկվել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցը
ՀՀ ԱԳՆ «Հայկական Ժամանակիի» աղբյուրները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի օգոստոսյան սրման օրերին ԱՄՆ քաղաքական շրջանակներում քննարկվել է ԼՂՀ անկախությունը Միացյալ նահանգների Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը:
Ըստ թերթի աղբյուրների՝ ԱՄՆ քաղաքական վերնախավում հաշվարկել են, որ եթե Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում սկսի Ղարաբաղի վրա, դա կարող է անել միայն ՌԴ նախագահ Վ. Պուտինի «դաբրոն» ունենալով, և այդ պատերազմը կարող է նշանակել աշխարհաքաղաքական դավադրություն ԱՄՆ-ի դեմ, ինչին հակազդելու արդյունավետ միջոց կարող է դառնալ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, ինչպես Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանի հարձակման ժամանակ: