29/08/2014 17:34
Ինջիղուլյանի տեղափոխման մասին հայտնի է դարձել օգոստոսի 26-ին. ԿԽՄԿ պատվիրակ
Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխվելու փաստը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև ԿԽՄԿ պաշտպանության հայաստանյան գրասենյակի պատվիրակ Վալերի Յարմակը:
Նա նշեց, որ օգոստոսի 26-ին Կարմիր խաչը տեղեկություն է ստացել, որ Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր:
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն նշված տեղեկատվությունը փոխանցել է երևանյան պատվիրակությանը, որոնք էլ իրենց հերթին հայտնել են ՀՀ իշխանություններին ու Ինջիղուլյանի հարազատներին»,-ասաց պատվիրակը:
Իսկ, թե որ երկիր է տեղափոխվել Հակոբը՝ Վալերի Յարմակը նշեց, որ նման տեղեկության ինքը չի տիրապետում:
Նախորդող հրապարակում՝ Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր