29/08/2014 11:40
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը այսօր էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:հետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +36 +38, երեկոյան +33 +34, գիշերը +20 +22 աստիճան: