30/08/2014 14:53
Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ նոր սերիալում կերտած կերպարի մասին
Սեպտեմբերի 1-ից դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը հանդես կգա նոր՝ «Սիրո գերին» հեռուստասերիալում: Այս անգամ նրա խաղընկերուհին Սոֆյա Պողոսյանն է: Սերիալը հերոսուհու և իրեն բռնաբարած տղամարդու եղբոր միջև ծագած հարաբերությունների մասին է: Life.panorama.am-ը Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ զրուցել է նրա նոր կերպարի, ներկայիս սերիալների որակի, թատրոնի աշխատանքի և այլ հարցերի շուրջ:
-Ինչպիսի՞ն է նոր սերիալում ձեր կերտած կերպարը, այն նախորդների հետ որևէ նմանություն ունի՞:
-Նման է այնքանով, որ դրական կերպար է, կփորձեմ անել հնարավորը, որպեսզի տարբերությունն ակնհայտ լինի: Ես մարմնավորում եմ բարի, հավասարակշռված, հասկացող, ըմբռնող տղայի:
-Սոֆյա Պողոսյանի հետ արդեն «Կյանքի գինը» սերիալում խաղացել եք, փաստորեն, արդեն համագործակցել եք:
-Այո, բայց համատեղ տեսարաններ շատ չենք ունեցել, ամեն դեպքում, ուրախ եմ նրա հետ կրկին խաղալու առթիվ:
-Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ վերջերս ստացե՞լ եք:
-Վերջին ֆիլմը, որտեղ հանդես եմ եկել, «Thank you, հայրիկն» էր, իսկ նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկ դեռևս չկա:
-Այժմ, երբ նորից հանդես եք գալու սերիալում, կհասցնե՞ք այդ գործը համատեղել թատրոնի աշխատանքի հետ:
-«Գոյում» այս պահին թատերաշրջանը փակված է, հնարավոր է՝ այդ աշխատանքներից մեկը տուժի, այնուամենայնիվ, չգիտեմ՝ ինչպես, բայց, անպայման, պետք է համատեղեմ այդ երկու գործը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: