30/08/2014 10:00
Սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակը կհրապարակվի հոկտեմբերին
Սահմանադրական բարեփոխումների դեմ ԲՀԿ-ի սկսած արշավը փաստորեն չի խաթարել հանձնաժողովի աշխատանքային գրաֆիկը` իշխանությունը հետևողականորեն առաջ են տանում իր նախագիծը:
Ըստ «Հրապարակի»՝ երեկ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է նախնական հայեցակարգը, որի ամփոփված և թարգմանված տարբերակը պետք է ներկայացվի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին` սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ նախատեսված հանդիպումները քննարկելու նպատակով: Հայեցակարգի վերջնական տարբերակը կհրապարակվի հոկտեմբերի վերջին, իսկ հաջորդ տարի էլ կլինի հանրաքվեն: