30/08/2014 14:56
Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 1-ին կմեկնի Իսլանդիա
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է հավաքականի ծրագիրը Իսլանդիայի և Բելառուսի ընտրանիների հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար: Թիմը հանգրվանել է ՀՖՖ տենիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոսի 29-ին երիտասարդական ընտրանին կանցկացնի մարզում, օգոստոսի 30-ին` ևս երկու մարզում, օգոստոսի 31-ին` մեկ մարզում:
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Իսլանդիա, որտեղ սեպտեմբերի 1-ին և 2-ին կանցկացնի մեկական մարզում: Սեպտեմբերի 3-ին, ժամը 20:30-ին տեղի կունենա Իսլանդիա-Հայաստան ընտրական հանդիպումը:
Այնուհետև թիմը կվերադառնա Հայաստան և սեպտեմբերի 5-ից կվերսկսի հավաքը: Սեպտեմբերի 5-8-ը երիտասարդական հավաքականը կանցկացնի մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ մեկ մարզում` սեպտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, կանցկացնի «Հրազդան» մարզադաշտում:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կկայանա Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Բելառուս հանդիպումը: