30/08/2014 10:16
«Բորդյուրները» փոխում եք՝ լավ եք անում, բայց ինչո՞ւ եք գործը կիսատ թողնում
Երանի քաղաքապետարանը մայթերի վերանորոգման աշխատանքներ է սկսել քաղաքի տարբեր հատվածներում: Արդեն 1 ամիս է ինչ Անդրանիկի փողոցում եզրաքարերը դրված են, բայց կառուցապատողը չի շտապում գործն ավարտին հասցնել՝ ասֆալտով, կամ այլ նյութով հարթեցնել «բորդյուրապատ» հատվածը, որը աղբանոցի է վերածվել:
«Այս երկար փողոցում ընդամենը 2-3 բանվոր է աշխատում, դրա համար էլ գործի վերջը չի երևում, գումարեն խնայում՝ շատ բանվոր չեն վարձում: Մայթն անցնելու համար պիտի մի հատ թռիչք անենք, որ «իջնենք» փողոց, էլ չենք ասում երեկոյան ինչ փոշի է բարձրանում քանդուքարափ մայթի պատճառով»,-«Առավոտի» թղթակցին ասել են բնակիչները:
«Մայթերի «բորդյուրները» փոխում-թարմացնում եք՝ լավ եք անում, բայց ինչո՞ւ եք գործը կիսատ թողնում»,-նշել է թերթը: