01/09/2014 12:56
Ականի պայթյունից տուժած 4 զինծառայողներին տեղափոխել են ընդհանուր բաժին
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 28-ին Բերդի տարածաշրջանի առաջնագծում ականի պայթյունի հետևանքով 4 զինծառայող է տուժել:
ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ էին ստացել փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, կապիտան Վահագն Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը:
Aysor.am-ի հետ զրույցում Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նշեց, որ իրենց մոտ տեղափոխվելուց հետո փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի և լեյտենանտ Հովհաննես Կոթինյանի դեպքում կատարվել է ոտքերի ամպուտացիա: Մյուս երկու զինծառայողները համեմատաբար թեթև վնասվածքներ են ստացել:
«4 զինծառայողների վիճակն էլ գնահատվում է բավարար: Նրանց արդեն տեղափոխել ենք ընդհանուր բաժին»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Նախորդող հրապարակում՝ Ականի պայթյուն՝ Բերդում. Վիրավորները տեղափոխվել են Երևան