01/09/2014 15:22
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լատվիա
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում: Խաղի սկզիբը` Երևանի ժամանակով ժամը 21:45-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, թիմը հանգրվանել է Ռիգայի «Ալբերտ» հյուրանոցում: Այսօր երեկոյան մեր հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: