01/09/2014 14:52
97-ամյա կինը իր կրքոտ պարով դարձել է YouTube-ի աստղ (Տեսանյութ)
Կուբայի մայրաքաղաք Հավանայի 97-ամյա բնակչուհին մի քանի ժամում դարձել է YouTube-ի աստղ՝ պարելով նեապոլիտանական հայտնի «Ֆունիկուլի, Ֆունիկուլյա» երգի հնչյունների ներքո:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ տարեց կինը մեծ բավականություն է ստացել պարելով Ազատության կղզում մեծ ժողովրդականություն վայելող այդ երգի հնչյունների ներքո:
Ինչպես երևում է տեսանյութից, Կուբայի բնակչուհին բավականին լավ է տիրապետում պարային շարժումներին: