01/09/2014 11:19
Վթար՝ Գետափ-Մարտունի ճանապարհին. 24-ամյա քաղաքացին մահացել է
Նախօրեին՝ ժամը 20.06-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. կան տուժածներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Լ. Ս.-ը (ծնվ. 1990թ) և ուղևոր Ա. Ս.-ը (ծնվ. 1992թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ` բժիշկներն արձանագրել են Լ.Ս.-ի մահը, իսկ Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար: