01/09/2014 17:58
Երիտասարդ տղան դուրս է եկել տանից և չի վերադարձել
Օգոստոսի 30-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանող Համո Մարգարյանը ք.Երևանում դուրս է եկել տանից և մինչ օրս չի վերադարձել: Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի Համացանցային խառը լուրերի էջից, որտեղ նշված են նաև կոնտակտային տվյալներ, որտեղ կարող են տղայի մասին ինֆորմացիա հայտնել:
Խնդրում ենք արձագանքել Համո Մարգարյանի Facebook-յան էջում կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 093 19-58-35, 055-73-55-36:
Aysor.am-ին ոստիկանությունից հայտնեցին նաև, որ նյութեր են նախապատրաստվել:
«Ոստիկանությունը տեղյակ է այդ մասին և զբաղվում է դրանով»,- նշեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանը: