01/09/2014 15:09
Ռումյան Հովսեփյան. «Սա տրամաբանական արդյունք է»
Դոնեցկի «Մետալուրգի» նորեկ Ռումյան Հովսեփյանը խոսել է Խարկովի «Մետալիստի» հետ խաղում արձանագրած ոչ-ոքիի մասին:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս: Նրանք օգնեցին ինձ` անցկացնելու առաջին խաղը նոր թիմում: Ուկրաինայի առաջնությունն ուժեղ է: Առաջին խաղում, իհարկե, իմ գործողություններում որոշ լարվածություն կար, մի քիչ քաշվում էի: Բայց ամեն ինչ կարգին է,- նշել է դոնեցկյան թիմի 22-ամյա պաշտպանը:- Մեր դարպասը խփված գոլը թիմային սխալի հետևանք էր: Ողջ թիմը սխալվեց: Այնուհետև ես աչքի ընկնելու գերազանց հնարավորություն ստացա: Վերջին պահին տեսա գնդակը, բայց չտեսա դարպասը, ուստիև հարվածս շեղ ստացվեց:
Եթե արդյունքի մասին դատենք` ելնելով գոլային պահերից, ապա ոչ-ոքին տրամաբանական է»: