01/09/2014 11:01
Լավրով. Ուկրաինայում ռազմական միջամտություն չի լինելու
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական միջամտություն չի լինելու և Մոսկվան կողմ է խաղաղ կարգավորմանը:
Itar-tass-ի փոխանցմամբ՝ Լավրովը նշել է, որ իրենք ամեն ինչ անում են հարցի քաղաքական կարգավորման համար, սակայն իրենց արևմտյան գործընկերները կարծես կուրացած լինեն և ինչ էլ Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են՝ անմիջապես աջակցություն է գտնում Արևմուտքում:
Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է պահանջի Կիևից հրաժարվել ծանր զրահատեխնիկա կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ: