01/09/2014 16:13
Չավուշօղլու. Թուրքիան և Ադրբեջանը կպայքարեն Հայոց ցեղասպանության դեմ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ են պայքարելու Հայոց ցեղասպանության դեմ:
APA-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին նշել է, որ Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ ինքը նույնքան ջանք է գործադրելու, ինչքան Ադրբեջանի արտգործնախարարը՝իրենք բոլոր հարցերում միավորելու են իրենց ուժերը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Թուրքիայի նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել կառավարության նոր կազմը և Մևլութ Չավուշօղլուն դարձել է Թուրքիայի նոր արտգործնախարար:
Մինչ այդ նա զբաղեցրել է Թուրքիայի եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարարի պաշտոնը, ինչպես նաև ԵԽԽՎ-ի ղեկավարի պաշտոնը: