01/09/2014 15:40
Ոստիկանները Գիտելիքի օրվան ընդառաջ այցելել են սահմանամերձ գյուղեր
Գիտելիքի օրվան ընդառաջ՝ օգոստոսի 29-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի մարզային վարչության ղեկավարությունը՝ Սևանի, Ճամբարակի, Մարտունու և Վարդենիսի բաժինի պետերի հետ ուղևորվեցին մարզի սահմանամերձ գոտի՝ տեղի առաջին դասարանցիներին անակնկալ մատուցելու: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանները եղան Վերին Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Արտանիշ և Ջիլ գյուղերի հիմնական դպրոցներում:
Նրանք երեխաներին հանձնեցին գրենական պիտույքներ, պայուսակներ և այլ նվերներ:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: