01/09/2014 17:40
Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ համաձայնագիրը։ Նախագահի այս կարգադրությունը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, գրում է «Ինտերֆաքսը»:
Փաստաթղթում ասվում է.
«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու մասին»:
Ընդ որում՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանն իրավունք է տրվել պայմանագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունների ընթացքում նախարարների կաբինետի հավանությանն արժանացած նախագծում փոփոխություններ մտցնել: