01/09/2014 11:34
Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և «Ինտերպոլից» պահանջել է նրան ընգրկել Կարմիր ցուցակում:
NTV.ru-ի փոխանցմամբ՝ Սահակաշվիլիին մեղադրում են պետական գումարները անձնական նպատակներով վատնելու, 2007թ.-ի խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշելու, «Իմեդի» ընդդիմադիր հեռուստաընկերությանը հետապնդելու մեջ:
Սահակաշվիլիի դեմ առաջին դատական նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 22-ին, սակայն այս պահին նախկին նախագահը գտնվում է երկրի սահմաններից դուրս և դժվար թե վերադառնա Վրաստան:
«Ինտերպոլի» Կարմիր ցուցակում ընգրկում են այն մարդկանց, ովքեր մեծ վտանգ են ներկայացնում և նրանց պետք է ձերբակալել և արտահանձնել այն երկիր, որը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել:
Նախորդող հրապարակում՝ Միխեիլ Սահակաշվիլին վերադարձրել է պետբյուջեի հաշվին գնած հագուստը