01/09/2014 10:00
Ցերեկը սպասվում է +36 աստիճան տաքություն
Սեպտեմբերի 1-ին կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 13մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +18+21, ցերեկն ստվերում +33+36, երեկոյան +26+28: Այս մասին տեղեկանում ենք www.weather.am կայքից:
Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում: