02/09/2014 17:31
Ռոբերտ Արզումանյանը կարող է բաց թողնել առաջիկա խաղերը
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 3-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Լատվիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում մրցելու է Դանիայի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, հնարավոր է, չմասնակցի այդ հանդիպումներին մկանային վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ներկա պահին Արզումանյանը ֆիզիոթերապևտիկ հսկողության տակ է, իսկ նրա վնասվածքի լրջության աստիճանը պարզ կդառնա ավելի ուշ: