02/09/2014 11:29
Պան Գի Մուն. Ուկրաինայի ճգնաժամը ռազմական լուծում չունի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Ուկրաինայում ճգնաժամը ռազմական հանգուցալուծում չունի:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ` Պան Գի Մունը նշել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, իսկ քաղաքական լուծման համար անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն, ինչը ավելի ռացիոնալ ճանապարհ է:
Պան Գի Մունը նշել է, որ մտահոգված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով և ցանկանում է խուսափել իրավիճակի վատթարացումից:
Պան Գի Մունը հավելել է, որ ինքը կոչ է անում ուկրաինական և ռուսական իշխանություններին նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծել այդ խնդիրը խաղաղ ճանապարհով՝երկխոսության միջոցով: