02/09/2014 17:43
ԱՄՆ-ում որսացել են աշխարհի ամենամեծ ալիգատորին (Տեսանյութ)
ԱՄՆ-ում որսորդ Մենդի Սթոքը որսացել է աշխարհի ամենամեծ ալիգատորին, որը կշռում է 500 կգ, իսկ կենդանու երկարությունը հասնում է 5 մետրի:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ ռեկորդը ֆիքսվել է միջազգային որսորդական Safari Club International կազմակերպության կողմից: Ալիգատորի գլխի երկարությունը հասնում է 80 սմ-ի: Կենդանուն սպանելուց հետո տեղափոխել են ֆերմա, կշռել ու լուսանկարել:
Նախկին ռեկորդը գրանցվել էր 2007թ.-ին՝ Տեխասում: Այն ժամանակ կոկորդիլոսը կշռում էր 380 կգ և նրա երկարությունը հասնում էր 4.5 մետրի: