02/09/2014 17:55
Դավութօղլու. Անկարայի նպատակն է ազատագրել «օկուպացված տարածքները»
Թուրքիայի նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ազատագրումը Թուրքիայի կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Turkey-info.ru-ի փոխանցմամբ՝ ելույթ ունենալով երկրի խորհրադարանում վարչապետը նշել է, որ Ադրբեջանի «օկուպացված տարածքների» ազատագրումից հետո Թուրքիան քայլեր է ձեռնարկելու Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար:
Դավութօղլուն կոչ է արել Հայաստանին գերի չլինել պատմական իրադարձություններին և չմերժել երկկողմ հարաբերությունները կարգավորելու Անկարայի առաջարկությունները: