02/09/2014 17:10
Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից
Կառավարության առաջիկա` սեպտեմբերի 4-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանին աշխատանքից ազատելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է՝ Էդգար Փիրումյանին ազատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում: