02/09/2014 19:00
Էդվարդ Նալբանդյանն ԱԺ-ում հանդիպել է պատգամավորներին
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր այցելել է Ազգային ժողով, ուր հանդիպել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ նախարար Նալբանդյանը պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։