02/09/2014 12:32
Հաշմանդամություն ունեցող աղջիկը դուրս է եկել տանից և չի վերադարձել
Օգոստոսի 2-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանուշյան փողոցի թիվ 66/2 տան բնակիչ՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող (ունի լսողության հետ խնդիրներ), 20-ամյա Էլիզա Խոտիկյանը, առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել, վտանգ կա, որ կարող է մոլորվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: