02/09/2014 14:25
ՀՀԿ պատգամավոր. ԵՏՄ-ին անդամակցելիս ՀՀ-ԼՂՀ հարաբերությունները չեն տուժի
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեպքում ՀՀ և ԼՂՀ հարաբերություններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա: Նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, շարունակեց խոսքը պատգամավորը, տարբեր պետություններ են, մեկը` ճանաչված, մյուսը` չճանաչված. «Ակնհայտ է, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի մեջ կան չափազանց սերտ տնտեսական, քաղաքական մշակութային, ռազմական և այլ բազմաբնույթ հարաբերություններ»:
«Հայաստանը Մաքսային միություն կմտնի, և դրա արդյունքում ԼՂՀ-ի հետ հարաբերությունները բացարձակապես չեն տուժի: Որևէ փոփոխություն այս առումով տեղի չի ունենա»,-ասաց նա` ընդգծելով, որ մաքսակետի հարց չի կարող դրվել:
Նախորդող հրապարակում` Ռուսական շուկայում մեզ համար առաջանում են նոր հնարավորություններ. Մինասյան