02/09/2014 10:00
Գիշերօթիկում չարաշահումների պատճառով փոխնախարարը կազատվի գործից
Բյուրեղավանի խնամքի հաստատության աշխատակիցների՝ ապրիլի սկզբին գրված նամակը, որտեղ նրանք նկարագրել էին ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի չարաշահումները, մեծ աղմուկ առաջացրեց: Մայիսի 2-ին անակնկալ հաստատություն այցելեց Հովիկ Աբրահամյանը, որի այցից ժամեր անց աշխատանքից ազատվեց գիշերօթիկի տնօրենը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն ու նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց ու երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը ստացան խիստ նկատողություն:
«Սակայն Լալա Ղազարյանի համար բանը միայն նկատողությամբ չի ավարտվել: Մոտ մեկ ամիս առաջ նրան փոխանցել են վարչապետի պահանջը` դիմում գրել, ազատվել, և նա որոշակի ջանքերից հետո, երբ համոզվել է, որ միջնորդություններն անօգուտ են, օգոստոսի 4-ին հրաժարականի դիմում է գրել: Տիկին Ղազարյանն այդ պաշտոնին է անհիշելի ժամանակներից, նրանից հսկայական դժգոհություններ էին կուտակվել, այնպես որ համակարգում ողջունում են այս փոփոխությունը: Ավելին` սպասում են, որ Ֆիլարետ Բերիկյանն էլ կհետևի նրան:
Մանավանդ վերջինիս վաղեմի հովանավորը` Վազգեն Մանուկյանը, շատ վատ հարաբերություններ ունի վարչապետի հետ և նրա համար բարեխոսել չի կարող: հետաքրքիր է նաև այն, որ Լ. Ղազարյանի փոխարեն դեռ ոչ ոք նշանակված չէ: Իսկ այդ նշանակումից պարզ կդառնա սույն կադրային փոփոխության ողջ իմաստը»,- գրել է «Հրապարակը»:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
19/04/2024 17:37