02/09/2014 14:50
Վարչապետը Հայրապետ Գալստյանին պարգևատրել է հուշամեդալով
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպել կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին և բուժանձնակազմին: Այս մասին տեղկացնում են ՀՀ կառավարությունից:
Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Հովիկ Աբրահամյանը Հայրապետ Գալստյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Հայրապետ Գալստյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ բարձր գնահատանքի համար, և նշել, որ վարչապետի պարգևը պատկանում է կենտրոնի ողջ անձնակազմին: Անվանի պրոֆեսորը վստահեցրել է, որ կենտրոնը հետայսու ևս իր առավելագույն ջանքերը կներդնի հասարակությանը բարձրորակ ծառայություններ մատուցելու գործում: