02/09/2014 15:51
Մարադոնան Հռոմի պապին Արգենտինայի հավաքականի մարզաշապիկ է նվիրել
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ և լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հավաքականի 10 համարի մարզաշապիկ է նվիրել:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մարադոնան մասնակցել է բարեգործական ֆուտբոլային հանդիպմանը, որը կազմակերպվել է Հռոմի պապի նախաձեռնությամբ:
Խաղին մասնակցել են Սամուել Էտօօն, Զինեդին Զիդանը, Ֆրանչեսկո Տոտտին, Ռոբերտո Բաջոն, Ջանլուիջի Բուֆոնը, Անդրեա Պիրլոն և այլ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ:
Նշվում է, որ Մարադոնան բոլորից ավելի երկար է շփվել Հռոմի պապի հետ: