02/09/2014 15:35
Սեյրան Օհանյանն ընդունել է աշխարհի բազմակի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է բռնցքամարտիկ, թեթև քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Նախարարը ողջունել է չեմպիոնուհուն և շնորհակալություն հայտնել միջազգային ասպարեզում հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար:
Ս. Կենտիկյանը պատմել է Հայաստան այցելության, իր առաջիկա պլանների մասին, տեղեկացրել, որ պատրաստվում մենամարտի, որը կնվիրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: