03/09/2014 09:25
Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգ կներդրվի
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության պատվիրակությանը՝ մշտական համակարգող /ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ/ Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հետագա առավել ակտիվ և սերտ համագործակցության հույս է հայտնել: Այս մասին հայտնում են ԲՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ընթացիկ ծրագրային հարցեր, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկություններ՝ կապված ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման նպատակով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի ներդրման և ՀՀ ջրավազանային կառավարման պլանի մշակման հետ: