03/09/2014 10:20
Գուրգեն Արսենյանն ու Ռուբեն Ջաղինյանը՝ Լաս Վեգասի խաղատներում
«Ժամանակը» գրում է. «Արդեն երրորդ տարին անընդմեջ Լաս Վեգասի Տրոպիկանա խաղատանը կազմակերպվում է Մաֆիա խաղի աշխարհի մրցաշար, որին մասնակցում է մոտ 60 ներկայացուցիչ Երևանից, Մոսկվայից, Կիևից և Լոս Անջելեսից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 30 հազար դոլար:
Ուշագրավ է, որ Հայաստանից Մաֆիայի մրցաշարին մասնակցել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, «Շարմ» ընկերության այլ ներկայացուցիչներ: Հայտնի է, որ ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանը Հայաստանի «Մաֆ» ակումբի հիմնադիրներից է և մեծ սեր ունի այս խաղի և առհասարակ խաղատների հանդեպ»: