03/09/2014 10:35
Զիմբաբվեում գրանցված ընկերությունը հայերին սովորեցրել է ծիրան արտադրել
«Հայկական ժամանակի» տեղեկացմամբ՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երեկ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողվում ասել է, թե ՀՀ պետբյուջեից Զիմբաբվեում գրանցված մի ընկերության 292 հազար դոլար են տվել, որ հայերին սովորեցնի ծիրանի և դեղձի արտադրության մեխանիզմներ։
Սա իրականացրել է «Հայկական միրգ» ընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Մեկ այլ ընկերություն էլ կառավարությունից ստացել է 150 մլն դրամ՝ Հայաստան «Էդիլբաև» տեսակի ոչխարներ ներմուծելու համար, բայց փոխարենը Աշտարակից գնել է տեղական ոչխարներ և գառներ։