08/09/2014 20:20
Վարդան Հովսեփյանը՝ նոր սերիալի և երկրորդ կեսին գտնելու մասին
Սեպտեմբերի 8-ից դերասան Վարդան Հովսեփյանին կտեսնենք նոր սերիալում, որը կոչվում է «Ամնեզիա», այն ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ դերասանը: Նրա խոսքով՝ բացի այս սերիալը ինքը պատրաստվում է նկարահանվել նաև հայ-ռուսական համատեղ արտադրության նոր գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Թե´ սերիալի, թե´ ֆիլմի մասին Վարդանն այլ մանրամասներ դեռևս չհայտնեց:
Դերասանը պատմեց նաև, որ բոլորովին վերջերս ինքն ու իր դերասան ընկերները, այդ թվում՝ Արսեն Լևոնյանը, Դավիթ Թադևոսյանը, Արմեն Մարգարյանը և այլք, նշել են դերասան Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի որդու ծնունդը: «Ռեստորանում Խորենի հետ միասին մի լավ տոնեցինք այդ ուրախալի առիթը, մինչև հիմա էլ նշում ենք»,- իր ուրախությամբ կիսվեց Վարդանը:
Մեր այն հարցին, թե երբ է գալու երեխա ունենալու իր հերթը, դերասանը ծիծաղելով հակիրճ պատասխան տվեց. «Հերթականությամբ...»: Մենք հարցրինք՝ արդյոք նա գտել է իր երկրորդ կեսին, ինչին Վարդանը տվեց դրական պատասխան՝ հավելելով, որ պատրաստ է կարգավիճակի լուրջ փոփոխությունների, բայց թե երբ՝ հստակ ասել չի կարող: