10/09/2014 19:25
Վրաստանի նախագահն ամուսնացել է
Վրաստանի 45-ամյա նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ Մակե Չիչուայի հետ:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մարգվելաշվիլին ու Չիչուան մինչ այդ երկար ժամանակ ապրում էին որպես քաղաքացիական ամուսիններ:
Արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի արևելյան Դուշեթի քաղաքում:
Վրաստանի նախագահը երբեք չի թաքցրել իր կապն այդ կնոջ հետ:
Նշվում է, որ Չիչուան նկարչուհի և դերասանուհի է: