10/09/2014 15:54
Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը կխստացնի հակառուսական պատժամիջոցները
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միջոցներ է ձեռնարկում խորացնելու և ընդլայնելու Ռուսաստանի պաշտպանական, ֆինանսական և էներգետիկ ոլորտների դեմ կիրառվող պատժամիջոցները:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Հարֆը նշել է, որ ԱՄՆ-ը սերտ համագործակցության մեջ է ԵՄ-ի հետ:
Մինչ այդ, ԱՄՆ-ը պնդում էր, որպեսզի ամերիկացիները և եվրոպացիները ավելի խստացնեն Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատժառով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանը ասիմետրիկ պատասխաններ կտա նոր պատժամիջոցներին: