11/09/2014 13:00
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի երկրներից մեկին կվաճառի 100 անօդաչու ինքնաթիռ
Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ նախատեսվում է շահագործման հանձնել 5 նոր գործարան և 7 արտադրամաս:
APA գործակալության փոխանցմամբ՝ Ջամալովը նշել է, որ այդ գործարաններում արտադրվելու են, հիմնականում, 40-46 մմ տրամաչափի նռնականետեր:
Նրա խոսքով՝ սկսվել է M-6, M12 պայթուցիկների և U-25 զինամթերքի արտադրությունը:
Ջամալովը նշել է, որ 2015 թ.-ից կսկսվի տանկերի համար նախատեսված արկերի և հրետանային համակարգերի արտադրությունը:
Նախարարը հավելել է, որ Ադրբեջանի և Իսրայելի կողմից ստեղծված համատեղ գործարանում արտադրվում են անօդաչու թռչող սարքեր, և Բաքուն նախատեսում է ՆԱՏՕ-ի երկրներից մեկին առաքել 100 անօդաչու ինքնաթիռներ: