11/09/2014 19:49
Ղրիմի «ռուսախոս ծնոտով» բնակչուհին՝ YouTube-ի նոր աստղ (Տեսանյութ)
Համացանցում մեծ տարածում է ստացել Ղրիմի բնակչուհիներից մեկի հարցազրույցը, ով հայտարարում է, որ ինքը ունի «ռուսախոս ծնոտ»:
Topnews.ru-ի փոխանցմամբ` հարցազրույում կինը նշել է, որ Ղրիմի դպրոցներում երեխաները պետք է ուսում ստանան միայն իրենց ազգային լեզվով:
Նրա խոսքով` ռուսախոս բնակչության ծնոտները ունեն ուրիշ կառուցվածք և ինքը չի կարողանում խոսել ուկրաիներեն հենց այդ պատճառով:
Կինը հավելել է, որ հասկանում է ուկրաիներեն, սակայն չի կարողանում պատասխանել այդ լեզվով: