11/09/2014 14:56
Google-ը, Microsoft-ն и Yahoo-ն պահանջով դիմել են ԱՄՆ Կոնգրեսին
Google-ի, Microsoft-ի и Yahoo-ի ներկայացուցիչները կոչով դիվել են ԱՄՆ Կոնգրեսին` պահանջելով ընդունել մի օրինագիծ, որը կապահովի էլեկտրոնային փոստի և նամակների անձեռնամխելիությունն ու գաղտնիությունը: Այս մասին է գրում ria.ru-ն:
Ըստ ընկերությունների` «Էլեկտրոնային փոստի գաղտնիության մասին» օրենքի ընդունումը կօգնի ամերիկյան ընկերություններին համաշխարհային շուկայում մրցակցային լինելու հարցում:
Նշվում է, որ Կոնգրեսի անդամներին ուղղված նամակի տակ այս երեք խոշոր ընկերություններից բացի, ստորագրել են նաև ավելի քան 70 այլ կազմակերպություններ:
«Նմանատիպ անհարթությունները մեր ծառայություններից օգտվողների վրա բացասաբար կարող են ազդել և մենք կարող ենք կորցնել մեր ձեռք բերած վարկանիշը»,- նշել են կազամակերպությունների ներկայացուցիչները: