11/09/2014 11:52
Օբաման պատրաստ է ռմբակոծել իսլամականներին Սիրիայում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկացիները առանց վարանելու հարվածներ կհասցնեն Սիրիայում «Իսլամական պետության» հենակետերին:
BBC-ի փոխանցմամբ՝ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացողները չեն կարողանալու ոչ մի տեղ ապաստան գտնել:
Նրա խոսքով՝ իրենք հետապնդելու են ահաբեկիչներին, որտեղ էլ նրանք լինեն, և պատրաստ են գործողություններ սկսել իսլամականների դեմ Իրաքում և Սիրիայում:
ԱՄՆ-ը նաև 475 ամերիկացի ռազմական փորձագետ է ուղարկելու Իրաք՝ կառավարական ուժերին աջակցելու նպատակով: