11/09/2014 11:02
Այսօր լրանում է Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 13 տարին
Այսօր լրանում է Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության 13-րդ տարին:
Ահաբեկչության տեղում կառուցված Առևտրի նոր համաշխարհային կենտրոնի տարածքում այսօր տեղի կունենան հիշատակի միջոցառում: Այս մասին գրում է ria.ru-ն:
Այն կսկսվի տեղական ժամանակով առավոտյան ժամը 8.46-ին: Այն ժամին, երբ 13 տարի առաջ առաջին օդանավը մխրճվեց Առևտրի կենտրոնի հյուսիսային աշտարակի մեջ, կհայտարարվի լռության րոպե Նյու Յորքի բոլոր բնակիչների համար: Զոհերի հարազատները կընթերցեն նրանց անունները: Ընդհանուր առմամբ կարտասանվի 2983 անուն:
Անունների ընթերցումը կընդհատվի մի քանի լռության րոպեներով՝ 9.03-ին, երբ երկրորդ օդանավը մխրճվեց հարավային աշտարակի մեջ, 9.37-ին՝ Պենտագոնի վրա ահաբեկիչների հարձակման ժամանակ, 9.59-ին՝ հարավային աշտարակի անկման ժամին և 10.28-ին՝ հյուսիսային աշտարակի անկման ժամին: