12/09/2014 12:36
Պեմալլա Անդերսենը նկարահանվել է հայազգի ռեժիսորի ֆիլմում
90-ականների սեքս-սիմվոլ Պամելլա Անդերսենը նկարահանվել է հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Ի՞նչ են անում տղամարդիկ-2» կատակերգությունում: Այս մասին գրում է kp.ru-ն:
Ռեժիսորի «Ի՞նչ են անում տղամարդիկ» կատակերգության առաջին մասն այնքան մեծ հաջողություն է ունեցել, որ ստեղծագործական կազմը որոշել է երկրորդի դեպքում էլ ավելի զարմացնել հանդիսատեսին:
Եվ որոշվել է՝ ֆիլմի գլխավոր հերոս Դանիելի (Թաիր Մամեդով) երազանքների կնոջ դերում պետք է հանդես գա Պամելլա Անդերսենը:
ծ
«Ես չէի էլ կարող երազել, որ մի օր իմ խաղընկերուհին Պամելլա Անդրեսենն է լինելու: Նկարահանումներից առաջ նորից նայել եմ նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը, հոլովակներն ու սերիալները»,- խոստովանել է Թաիր Մամեդովը:
Նշենք, որ «Ի՞նչ են անում տղամարդիկ-2» ֆիլմի պրեմիերան կլինի 2015թ.-ի հունվարի մեկին: