12/09/2014 10:55
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով սեպտեմբերի 13-20-ը տեղի կունենան լայնամաշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ-րի ստորաբաժանումները:
Trend գործակալության փոխանցմամբ` զորավարժությունների առաջին փուլում կփորձարկվի համագործակծակցությունը ՀՕՊ, ռազմաօդային ուժերի և ԶՈւ-րի հետախուզական ստորաբաժանումների միջև:
Զորավարժությունների 2-րդ փուլում իրականացվելու են ցամաքային ուժերի հարձակողական գործողություններ տարբեր պայմաններում, այդ թվում` լեռնային տեղանքի:
Նշվում է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելու է 30.000 զինծառայող, 250 միավոր զրահատեխնիկա, 150 հրթիռ և հրետանային համակարգ, ռազմաօդային ուժերի 20 ինքնաթիռ և 15 ուղղաթիռ, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր: