12/09/2014 14:39
ԵՄ-ն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ
ԵՄ-ը համաձայնեցրել է Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցների նոր փաթեթը, որի մեջ ընդգրկվել է 24 մարդ, այդ թվում` Դոնեցկի հանրապետության և Ղրիմի կառավարության ներկայացուցիչները:
Vedomosti.ru-ի փոխանցմամբ, պատժամիջոցների են ենթարկվելու նաև ռուսաստանցի գործարարները և իշխանության ներկայացուցիչները, ում մուտքը ԵՄ-ը արգելվելու է, իսկ նրանց հաշիվները՝սառեցվելու:
ԵՄ-ը սահմանափակել է նաև Ռուսաստանի 5 պետական բանկերի մուտքը եվրոպական կապիտալի շուկա:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև ռուսական էներգետիկ և պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ:
Դրանց թվում են «Роснефть»-ը, «Газпром нефть»-ը և «Транснефть»-ը, ինչպես նաև «Уралвагонзаводе» և այլ ընկերությունները:
Նշվում է, որ ԵՄ-ը արգելել է իր ընկերություններին աջակցել Ռուսաստանին՝ Արկտիկայի նավթագազային ռեսուրսները արդյունահանելու հարցում: